MI5. Գազայում հակամարտությունը կարող է ահաբեկչական հարձակումների պատճառ դառնալ Մեծ Բրիտանիայում

Գազայի հատվածում հակամարտությունը կարող է ահաբեկչական հարձակումներ հրահրել Մեծ Բրիտանիայում, հայտարարել է բրիտանական հետախուզության MI5-ի ղեկավար Քեն ՄաքՔալումը, փոխանցում է DPA-ն։ ՄակՔալումը միացել է Five Eyes հատուկ ծառայությունների իր գործընկերներին Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից և Նոր Զելանդիայից՝ ՀԴԲ-ի կողմից կազմակերպված միջոցառմանը:

Նրա խոսքով՝ MI5-ը «շատ մեծ ուշադրություն է դարձնում» Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին։ «Ակնհայտ է, որ հավանականություն կա, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները կա՛մ ավելի մեծ վտանգ կստեղծեն Միացյալ Թագավորության համար, կա՛մ կփոխեն իրենց ձևը այն առումով, թե որն է թիրախը, թե ինչպես և ինչից են մարդիկ ոգեշնչվում: Ահաբեկիչները կարող են ոգեշնչվել ոչ միայն այն ամենից, ինչ նրանք տեսնում են Մեծ Բրիտանիայի ներսում, այլև նրանից, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում, մայրցամաքում կամ այլուր»:

Նա ասել է, որ MI5-ը հատկապես կենտրոնացած է Իրանի վրա՝ մտավախություն ունենալով, որ Գազայի հատվածում հակամարտությունը կարող է քաջալերել Իրանին: «Ակնհայտ է, որ մենք վաղուց անհանգստացած ենք Միացյալ Թագավորությունում Իրանի պահվածքով», - ասել է նա: «Մասնավորապես, վերջին 18 ամիսների ընթացքում Միացյալ Թագավորության տարածքում Իրանի կողմից հատկապես ինտենսիվ սպառնալիքներ են եղել: «Ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները մեծացնում են հավանականությունը, որ Իրանը կարող է որոշել շարժվել նոր ուղղություններով»:

News.am