Բայդենը Գազայում հիվանդանոցին հարվածելու մասին. դա, ըստ երևույթին, այլ թիմ է արել
ԱՄՆ-ն Իսրայելի տեսակետի կողմնակիցն է Ալ-Ահլի հիվանդանոցի հարվածի հարցում, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ, տեղեկացրել է Ynet-ը՝ հղում կատարելով ԱՄՆ և Իսրայելի անունը չնշած ներկայացուցիչներին։
ՑԱԽԱԼ-ը պնդում է, որ կապ չունի հիվանդանոցի պայթեցման հետ՝ դրանում մեղադրելով «Իսլամական ջիհադ» կազմակերպությանը։
Թել Ավիվում Բայդենի արած հայտարարության համաձայն՝ Վաշինգտոնը որոշել է պաշտպանել Իսրայելի տեսակետը։ «Թերևս, դա այլ թիմ է արել, ոչ թե դուք, բայց ոմանք դրանում համոզված են»,- ասել է Բայդենը վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում, տեղեկացրել է Haaretz-ը։
Բայդենը հաստատել է իր աջակցությունն Իսրայելին։ «Ես ցանկանում եմ ասել Իսրայելի ժողովրդին. «նրա համարձակությունը, հավատարմությունը, խիզախությունը ցնցող են։ Դա իսկապես ապշեցուցիչ է։ Ես հպարտ եմ, որ այստեղ եմ։ Ես շատ ուրախ եմ վերադառնալ Իսրայել։ Շնորհակալություն, որ ընդունեցիք ինձ։ Անհամբերությամբ սպասում եմ մանրակրկիտ քննարկմանը, թե այսուհետ ինչ ենք անելու»,- ասել է Բայդենը։
News.am