Ադրբեջանի դատարանում պահանջել են «հանել արցախահայի աչքերն ու կտրել լեզուն»

Բաքվում այսօր շարունակվում է դատական ֆարսը արցախցի առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեմ։

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, «տուժածներից» մեկը հայտարարել է, որ ամբաստանյալը այրել է ադրբեջանցիների, և դրա համար պետք է «հանել նրա աչքերը և կտրել լեզուն»։

«Ես այրել եմ ադրբեջանցի ժողովրդի՞ն։ Ես այնտեղ չեմ եղել, թանկագինս։ Դու այնտեղ որտե՞ղ ես ինձ տեսել»,- հարցրել է Խաչատրյանը մի քանի անգամ, ինչից հետո տուժածը լռել է։

Հիշեցնենք, որ Վ. Խաչատրյանը արցախյան առաջին պատերազմի մասնակից է, առևանգվել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Լաչինի միջանցքն անցնելիս։ Մարտական գործողություններին մասնակցության համար Ադրբեջանի իշխանությունները Խաչատրյանին ներկայացրել են առանձնակի ծանր հանցագործությունների մեղադրանք։ Չնայած Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ անօրինական գործողություններին, այդ թվում մարդու առևանգումը, որը գտնվում է ԿԽՄԿ պաշտպանության ներքո, Խաչատրյանը ոչ միայն ազատ չի արձակվել, այլև հայտնվել է մեղադրյալի աթոռին։

News.am