ՌԴ Պետդուման ընդունել է օրենք միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի հետկանչի մասին

ՌԴ Պետդուման ընդունել է օրենք միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի (ՄՓՀԱՊ) վավերացման հետկանչի մասին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հետկանչի մասին օրինագիծը պատրաստվել էր ՊԴ խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հանձնարարությամբ, Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նիստում, և Պետդումա էր մտցվել հոկտեմբերի 13-ին։ Նախագիծն առաջարկում է չեղարկել «ՄՓՀԱՊ վավերացման մասին» օրենքի 1-ին հոդվածը։ Դրանում առաջարկվում է վավերացնել պայմանագիրը, որն ստորագրվել է Նյու Յորքում 1996թ. սեպտեմբերի 24-ին ՌԴ անունից։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է հայելային պատասխանել ԱՄՆ-ին, Պետդուման կարող է հետ կանչել պայմանագրի վավերացումը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի ուշ նշել էր, որ Ռուսաստանի հնարավոր հրաժարումը պայմանագրի վավերացումից չի նշանակում միջուկային փորձարկումների անցկացման մտադրություն։

News.am