ՀՀ բժշկական կենտրոններում բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 180 մարդ

ՀՀ բժշկական կենտրոններում այս պահին բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 180 մարդ։ Այս մասին ՀՀ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ բուժառուներից 32–ի վիճակը ծանր է, 9–ինը՝ ծայրահեղ ծանր։

«Վերջին շաբաթվա ընթացքում 75 հիվանդ արդեն դուրս է գրվել բժշկական կենտրոններից, սակայն նրանք շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ»,– ընդգծեց Բաղդասարյանը:

Նրա խոսքով` ՀՀ պոլիկլինիկաներում այս պահին հաշվառված է 35 550 քաղաքացի:

Sputnik Արմենիա