2023-10-18 17:59
Լրատվական գործակալություններ
Կրակոցներ՝ դատարանի բակում․ կրակել են դատախազի ավտոմեքենայի վրա
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի բակում հնչել են կրակոցներ։ Shamshyan.com-ը հաղորդում էր, որ դեպքի վայրում հայտնաբերվել է մի քանի կրակված պարկուճ, արնանման հետքեր և Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասել են, որ այն Mercedes-ը, որի վրա հայտնաբերվել է կրակոցի հետքեր, ՀՀ գլխավոր դատախազության աշխատակցի մեքենա է, և հնարավոր է՝ պատահականությամբ են կրակրված պարկուճները կպել ավտոմեքենային:
News.am