Վրաստանի խորհրդարանը չկարողացավ իմպիչմենտ հայտարարել նախագահ Զուրաբիշվիլիին

Վրաստանի խորհրդարանի 100-ից քիչ պատգամավորներ են կողմ քվեարկել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հեռացմանը, այդպիսով իմպիչմենտը չի կայացել: Տեղեկությունը հայտնում Է ՏԱՍՍ-ը։

Քվեարկության արդյունքների համաձայն՝ նախագահի իմպիչմենտի օգտին քվեարկել է 86 պատգամավոր, դեմ` 1-ը: Նախագահին հեռացնելու համար անհրաժեշտ է խորհրդարանի 150 ձայնից առնվազն 100-ը կամ երկու երրորդը։

Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։

Վրաստանի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 16-ին որոշեց, որ նախագահը խախտել է մայր օրենքը՝ առանց կառավարության թույլտվության աշխատանքային այցեր կատարելով եվրոպական երկրներ: Այսպիսով, ՍԴ-ն պաշտպանեց Սահմանադրությունը խախտելու համար նախագահին իմպիչմենտ հայտարարելու գաղափարը, որից հետո որոշումը փոխանցվեց խորհրդարանի քննարկմանը: Քանի որ խորհրդարանը չկարողացավ իմպիչմենտ հայտարարել, Զուրաբիշվիլիի հեռացման հարցը հանվում է, նա կշարունակի զբաղեցնել նախագահի պաշտոնը:

Sputnik Արմենիա