ԵՄ ԱԳՆ ղեկավարները քննարկում են Մերձավոր Արևելքի հակամարտության ազդեցությունը Եվրոպայի անվտանգության վրա
Եվրամիության արտաքին գործերի նախարարները քննարկում են, թե ինչպես հաղթահարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության ազդեցությունը դաշինքի վրա՝ հակասեմական միջադեպերի ավելացման և Բելգիայում ու Ֆրանսիայում իսլամիստ ծայրահեղականների կատարած սպանությունների հետ կապված։
Շվեդիայում տեղի է ունեցել ութ երկրների, այդ թվում Գերմանիայի, Բելգիայի և Ֆրանսիայի նախարարների հանդիպումը, քննարկվել են միջադեպերին արձագանքելու միջոցները։
Դատախազները փորձում են պարզել, թե արդյոք Ղուրանի այրումն է դրդել թունիսցուն սպանել երկու շվեդների Բրյուսելում։
«Մենք պետք է բացառենք ճգնաժամի բազմաթիվ հետևանքները»,- ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սհինասը։
Պատերազմից հետո եվրոպական մի քանի քաղաքներում տեղի են ունեցել պաղեստինամետ հանրահավաքներ։ Ֆրանսիան արգելել է դրանք։ Գերմանիան խոստացել է ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել ՀԱՄԱՍ-ի դեմ, որն արդեն ԵՄ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում է։
Չորեքաբթի օրը Բեռլինի սինագոգում Մոլոտովի կոկտեյլներ նետելուց հետո Գերմանայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է. «Մենք երբեք չենք հաշտվի հրեական հաստատությունների վրա հարձակումների հետ»։
Ֆրանսիայում Վերսալի պալատում և երեք օդանավակայանում անվտանգային նկատառումներով տարհանում է կատարվել, դրանք չորեքշաբթի ժամանակավորապես փակվել են։ Այդ միջադեպերը վերջինն էին Ֆրանսիայում հինգ օրվա ընթացքումտարհանումների շարքում։ Դրանք հաջորդել էին հյուսիսային Արաս քաղաքում ուսուցչի սպանությանը իսլամիստ ծայրահեղականի կողմից։
News.am