Ֆրանսիայի մի քանի օդանավակայաններ տարհանվել են ռումբերի մասին տեղեկությունների պատճառով

Հինգշաբթի օրը Ֆրանսիայի չորս օդանավակայաններ կրկին տարհանվել են՝ այնտեղ պայթուցիկ սարքերի հայտնաբերման մասին լուրերից հետո, հաղորդում է BFMTV-ն:

Խոսքը Մոնպելյեի, Նանտի, Բորդոյի, Լիլի օդանավակայանների մասին է։

Էրոյի դեպարտամենտի պրեֆեկտուրան X-ին հայտնել է, որ Մոնպելյեի օդանավակայանը տարհանվել է, և տեղում աշխատում է սակրավորների թիմը։ Երկրի հյուսիսում գտնվող Լիլի օդանավակայանից մոտ 300 ուղևոր է տարհանվել։ Բոլոր թռիչքներն ուղղվել են այլ օդանավակայաններ։

Բորդոյի օդանավակայանի տերմինալի ադմինիստրացիան սոցիալական ցանցերում հայտարարել է քաղաքացիների նոր տարհանման մասին՝ ռումբի մասին հաղորդագրությունների պատճառով։

Նանտի պրեֆեկտուրան հաստատել է քաղաքի օդանավակայանի տարհանումը։

ShantNews.am