2023-10-19 19:51
Լրատվական գործակալություններ
Իմ ճառի ժամանակ փոշիացնելու եմ մեղադրանքը․ Ալեքսանյանը՝ Չարչյանի գործի մասին
Պրոֆեսոր, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործն արդեն դատական վիճաբանությունների փուլում է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Դատական նիստի ընթացքում, ըստ էության, քննարկման առարկա էլ չկա։ Հիմա դատական վիճաբանությունների փուլում ենք։ Այսօր դատախազն իր ճառը ներկայացրեց ու միջնորդեց Չարչյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել 5 տարի ազատազրկում։ Հաջորդ նիստին՝ նոյեմբերի 24-ին, ես եմ հանդես գալու ճառով։ Պատրաստվում եմ ևս մեկ անգամ փոշիացնել այս մեղադրանքը»,- նշեց Ալեքսանյանը։