2023-10-20 11:48
Լրատվական գործակալություններ
Արցախցիները մուտք են գործել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն․ Շահրամանյանը ներսում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենք։ Նրանք կարողացան մուտք գործել շենք՝ ճեղքելով ոստիկանության ծառայողների պատնեշը։
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը շենքում է, արցախցիներն էլ փորձում են իրենց համար անորոշ հարցերի պատասխանները ստանալ նրանից։
Նրանք բողոքում են Արցախի նախագահի` հոկտեմբերի 19-ին ստորագրած հրամանագրից, համաձայն որի` հոկտեմբերի 1-ից մի շարք պետաշխատողներ ազատվել են աշխատանքից ու առհասարակ մինչ օրս չեն ստացել իրենց աշխատավարձերը։
Սամվել Շահրամանյանը փորձում է հանդարտեցնել մարդկանց, բայց իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Sputnik Արմենիա