Երևանի փոքր կենտրոնում ծանրաբեռնված ժամերին կարգելվի 1.5 տոննա կշռով բեռնատարների մուտքը

Երևանի փոքր կենտրոնում ծանրաբեռնված ժամերին կարգելվի 1.5 տոննա կշռով բեռնատարների մուտքը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Կից ներկայացվող սխեմայի համաձայն քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանի նշված հատվածներում առաջիկայում կարգելվի 1.5 տ առավելագույն բեռնվածությամբ բեռնատարների մուտքը: Արգելքը կգործի առավոտյան ժամը 7:00-ից մինչև երեկոյան 21:00»,– նշված է հաղորդագրության մեջ:

Քաղաքապետարանից նշում են նաև, որ ճանապարհային նշաններին չենթարկվելն առաջացնում է տուգանք 5000 դրամի չափով:

Sputnik Արմենիա