Շահրամանյանն ընդունել է մի քանի արցախցիների. Մուտքը հսկում են ոստիկանները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքում փակ դռների հետևում հանդիպում է մի քանի տասնյակ արցախցիների հետ:

 


Նշենք, որ առավոտյան Արցախի ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ակցիա է սկսվել, որից որոշ ժամանակ անց իրավիճակը լարվեց և ակցիայի մասնակիցները հրմշտելով մտան ներկայացուցչության շենք՝ պահանջելով հանդիպում Սամվել Շահրամանյանի հետ:

Արցախի նախագահը համաձայնեց դուրս գալ և դրսում պատասխանել հավաքվածներին հարցերին: Նա հայտարարեց, որ շատ հարցերի վերաբերյալ չի կարող այստեղ խոսել, քանի որ դրանով վտանգի տակ կդնի Հայաստանի և Արցախի շահերը: Նա նաև հայտարարեց, որ ոչ ոք չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված Արցախի Հանրապետությունը: Քանի որ ներկաներն անընդհատ ընդհատում էին Սամվել Շահրամանյանին, նա առաջարկեց մի քանի տասնյակ արցախցիների հետ հանդիպել շենքի ներսում:

Ակցիան այժմ էլ շարունակվում է: Շենքի թե դրսում, թե ներսում ոստիկանության աշխատակիցներ կան: Կարմիրբերետավորները հսկում են այն սենյակի մուտքը, որտեղ Արցախի նախագահն է գտնվում:

News.am