2023-10-20 16:32
Լրատվական գործակալություններ
ԼՂ ներկայացուցչության դիմաց ակցիա անողները ծեծի ենթարկեցին Կարեն Շահրամանյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ։ Բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ հարձակվեցին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի վրա և ծեծի ենթարկեցին նրան։
Ոստիկանները մեծ դժվարությամբ կարողացան Շահրամանյանին ազատել ցուցարարների ձեռքից և մի կողմ տանել նրան։
Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ Շահրամանյանի հագուստը պատռված է։
Նշենք, որ Կարեն Շահրամանյանը երկար տարիներ աշխատել է Արցախի պետական համակարգում։
2010-2020թթ. նա զբաղեցրել է Արցախի քաղաքաշինության նախարարի պաշտոնը, ապա ղեկավարել է Արցախի Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն։ 2021թվականին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։