Կոստանյան․ Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի մասին

Երևանը ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները խաղաղության պայմանագրի մասին, բայց դեռ չի պատասխանել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Մեր կողմից նոր գրավոր առաջարկ դեռևս չի ներկայացվել, քննարկումների մեջ ենք, պատասխան փաթեթը պատրաստելիս սպասում ենք, որ Գրանադայի հայտարարության շուրջ ադրբեջանական կողմը հանրային կերպով դիրքավորվի և բարձրաձայնի՝ արդյոք իրենց համար ընդունելի են այդ ուղենիշները»,– ասել է ԱԳ նախարարի տեղակալը։

Իսկ Գրանադայի հայտարարությունում, փոխնախարարի դիտարկմամբ, հայտարարված են այն ուղենիշները, որոնք ըստ Հայաստանի պետք է տեղ գտնեն խաղաղության պայմանագրում։

Sputnik Արմենիա