Մոսկվան և Բաքուն քննարկել են «3+3» հարթակը

Հոկտեմբերի 20-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։

Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր, տարածաշրջանային և միջազգային օրակարգեր։

Ստուգվել են «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեության մոտեցումները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին։

News.am