ԱՄՆ-ն և ԵՄ-ն պնդում են ցամաքային գործողությունը հետաձգելու անհրաժեշտությունը

ԱՄՆ-ն և ԵՄ-ն պնդում են Գազայում ցամաքային գործողությունը հետաձգելու անհրաժեշտությունը, գրում է Bloomberg-ը։

Ըստ Կուրսորի, այս խնդրանքը կապված է Քաթարի միջնորդությամբ պատանդներին ազատ արձակելու հնարավորությունների սպառման հետ։

Միաժամանակ, ըստ Today in Israel-ի, երկրի վարչապետի աշխատակազմը հայտնել է, որ Նաթանյահուն սահմանել է նպատակը։

«Այդ նպատակը ՀԱՄԱՍ-ի ոչնչացումն է։ Բոլոր խոսակցությունները Գազայի հատվածը Պաղեստինի ինքնավարությանը կամ որևէ այլ կողմին փոխանցելու որոշումների մասին սուտ են», - ասել է Նաթանյահուն:

News.am