2023-10-21 08:28
Լրատվական գործակալություններ
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանին աջակցելու և Եվրամիությանը նրա մերձեցման հարցերը
ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին նախատեսված հանդիպմանը կքննարկեն Հայաստանին տրամադրվող օգնությունը և ԵՄ-ին նրա մոտեցման ահրցերը։ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:
«Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին, մենք ցանկանում ենք ամրապնդել նրա կայունությունը, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, մենք ցանկանում ենք Հայաստանին մոտեցնել ԵՄ-ին»,- ասաց նա։
Panorama.am