2023-10-21 15:15
Լրատվական գործակալություններ
Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնը մահճակալներ ու ծածկոցներ է հասցրել տեղահանվածներին
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը հոկտեմբերի 20-ին մահճակալներ և տաք ծածկոցներ է փոխանցել Սևանի և Գավառի համայնքապետարաններին։ Տեղեկությունը հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը։
«Ավելի քան 1,5 տոննա մարդասիրական օգնությունը նախատեսված է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը մահճակալներ և տաք ծածկոցներ է փոխանցել նաև ՀՀ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքին։
Երկու օրում առաքվել է ավելի քան 2,5 տոննա մարդասիրական բեռ։
Շարունակվում է նաև ՌԴ ԱԳՆ գծով աշխատանքը՝ արտակարգ իրավիճակների նախարարության ավիացիայի օգնությամբ պարենամթերքի խոշոր խմբաքանակ առաքելու ուղղությամբ։
Sputnik Արմենիա