2023-10-23 09:17
Լրատվական գործակալություններ
ՌԴ ԱԳՆ. Հայաստանը աջակցում է Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն հիմնելու ծրագրերին
Հայաստանը նախկինի պես աջակցում է Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու ծրագրերին, չնայած հարաբերությունների լարվածությանը, նշել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական բաժնի ղեկավար Ալեքսեյ Կլիմովը։
«Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության ստեղծման ծրագրերը ոչ մի փոփոխության չեն ենթարկվել։ Հայկական կողմի համաձայնությունը մնում է ուժի մեջ»,- հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կլիմովը խոստացել է, որ գերատեսչության աշխատանքի մեկնարկի ժամկետների մասին լրացուցիչ կտեղեկացվի։
News.am