Իրանը Հայաստանի հետ կսկսի առևտուր անել ազգային արժույթով, կվերացնի ՌԴ-ի հետ մաքսատուրքերը

Իրանն առաջիկայում Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի հետ առևտրային գործարքներում կանցնի ազգային արժույթով հաշվարկի: Այս մասին հայտնել է ռուս-իրանական համատեղ առևտրի պալատի անդամ Կամբիզ Միրկազեմին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով IRNA գործակալությանը։

Նա հավելել է, որ Մաքսային սահմաններն ամբողջությամբ բաց կլինեն այդ երկրներից ապրանքների ներմուծման համար։

Նրա խոսքով ՝ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են մինչև 2024 թվականի մարտ հանել երկու երկրներից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։

Sputnik Արմենիա