2023-10-23 12:06
Լրատվական գործակալություններ
Իրանում 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Սյունիքում
Այսօր առավոտյան ժամը 10:05-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 06:05-ին) երկրաշարժ է գրանցվել Իրանի Խոյ քաղաքից 31 կմ հարավ-արևելք։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ երկրաշարժը եղել է օջախի 10 կմ խորությամբ և 4.3 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի և Ագարակ քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Sputnik Արմենիա