ՌԴ-ում Իրանի դեսպան․ Տարածաշրջանի կայունությունը «3+3» ձևաչափի հանդիպման օրակարգում են

Տարածաշրջանի կայունությունը, խաղաղությունը և անվտանգությունը Թեհրանում «3+3» ձևաչափի հանդիպման օրակարգում են, ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին։

Նրա խոսքով՝ ուղեկից հարցերը կարող են քննարկվել և լուծվել տարածաշրջանի երկրների համագործակցության և փոխգործակցության միջոցով, առանց արտաքին խաղացողների ներգրավման։

«3+3» ձևաչափի երկրորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում երկուշաբթի։ Հանդիպմանը կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել։

Հանդիպման ժամանակ կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանի հարցերը, խաղաղ բանակցություններն Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը քաղաքական, տնտեսական, անվտանգության, տարանցման և էներգետիկայի ոլորտներում, տեղեկացրել է Mehr-ը։

Առաջին հանդիպումն այս ձևաչափով տեղի է ունեցել Մոսկվայում անցած տարի, փոխարտգործնախարարների մակարդակով և առանց Վրաստանի մասնակցության։

News.am