Պաղեստինի վարչապետ․ Իսրայելի միջազգային աջակցությունը նոր սպանությունների արտոնագիր է

Իսրայելի միջազգային աջակցությունը պաղեստինցիների դեմ նրա ագրեսիայում նոր սպանությունների և ավերածությունների արտոնագիր է։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շթայեն Ռամալլահում 25 դեսպանների հետ ունեցած հանդիպման ժամանակ, տեղեկացրել է WAFA-ն։

Նա միջազգային հանրությանը կոչ է արել ստեղծել միասնական ճակատ՝ «կանգնեցնելու համար իսրայելական ագրեսիան»։

Շթայեն կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ կանխելու համար ցամաքային ներխուժումը Գազայի հատված։ Նա ավելացրել է, որ միջազգային աջակցությունն Իսրայելին կանաչ լույս է վառում նոր սպանությունների առջև։

«Սա վեցերորդ պատերազմն է Գազայի հատվածում։ Իսրայելի ղեկավարները որդեգրել են երկու պետության սկզբունքի վերացման գիծ և հետևել «բաժանիր և տիրիր» սկզբունքին՝ փորձելով Գազայի հատվածն անջատել Պաղեստինի ազգային պետությունից»,- նշել է վարչապետը։

Շթայեն ասել է, որ պաղեստինցի ժողովուրդը բախվում է ահաբեկչության նաև Արևմտյան ափին՝ «օկուպացիոն բանակի և նրա գաղութարարների կողմից»։

News.am