Արմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Այս մասին նա ասել է Armlur–ի հետ զրույցում։

Արմեն Չարչյանը արդեն համապատասխան դիմումը ներկայացրել է ԱԺ։

Պատճառների մասին նա դեռ չի ցանկացել խոսել և խոստացել է առաջիկայում հայտարարություն տարածել։

Sputnik Արմենիա