Վերջին մեկ օրում իսրայելական ավիահարվածներից զոհվել է 436 պաղեստինցի, այդ թվում՝ 182 երեխա

Վերջին մեկ օրում Գազայում իսրայելական ավիահարվածներից զոհվել է 436 պաղեստինցի, այդ թվում՝ 182 երեխա։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ մարդկանց մեծ մասը զոհվել է Գազայի հարավում, որտեղից իսրայելցի զինվորականները հրամայել էին տարհանվել պաղեստինցիներին։

Զոհերի թիվը հոկտեմբերի 7-ից հետո հասել է 5 087 մարդու, այդ թվում 2 055 երեխա։ Տեղեկացվել է, որ 15 273 մարդ վիրավորվել է։

News.am