2023-10-24 09:53
Լրատվական գործակալություններ
Հայաստանը Ֆրանսիայից երեք GM200 ռադիոլոկացիոն կայան կգնի
Հայաստանը Ֆրանսիայից GM200 ռադիոլոկացիոն երեք կայան կգնի։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը:
Պարբերականի տվյալներով՝ Ֆրանսիայի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Սեբաստիան Լըկորնյուն պայմանավորվել են «Thales» ընկերության արտադրած երեք ռադարների վաճառքի մասին և ապագայում ֆրանսիական «Mistral» փոքր հեռահարության ԶՀՀ-ներ մատակարարելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
Sputnik Արմենիա