2023-10-24 09:57
Լրատվական գործակալություններ
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Թեհրանում
Թեհրանում տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպման շրջանակում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր։ Վերահաստատվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Sputnik Արմենիա