«Մայր Հայաստան»-ը չի մասնակցի Երևանի փոխքաղաքապետների նշանակման հարցով նիստին

«Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 26-ի նիստին, որի ընթացքում պետք է ընտրվեն Երևանի քաղաքապետի տեղակալները։ Տեղեկությունը հայտնում է «Մայր Հայաստան» խմբակցությունը։

«Խմբակցությունը, ինչպես որ քաղաքապետի ընտրության նիստի դեպքում, նպատակահարմար չի համարում մասնակցել նաև այս մեկին՝ քվորում չապահովելու նկատառումով: Մենք արձանագրում ենք, որ մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնի ստանձնման գործընթացը՝ երդման արարողությունը, տեղի է ունեցել օրենքի խախտումով, և քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական ներկայացուցիչն իրավազոր չէ ավագանու նիստը վարել»,–նշված է հաղորդագրության մեջ:

Sputnik Արմենիա