2023-10-24 10:50
Լրատվական գործակալություններ
Մեթյու Միլլերը մեկնաբանել է Իրանում «3+3» ձևաչափով հանդիպումը
ԱՄՆ–ն ողջունում է ցանկացած բարեխիղճ պարտավորություն, որը նպաստում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասի ժողովուրդների համար՝ անկախ այն բանից, թե որտեղ են տեղի ունենում այդ բանակցությունները, և կամ ով է վարում դրանք։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Իրանում «3+3» ձևաչափով հանդիպումը։
«Միևնույն ժամանակ մենք ճանաչում ենք Հարավային Կովկասի աշխարհագրական նուրբ դիրքը Իրանի և Ռուսաստանի նկատմամբ, սակայն վստահելի գործընկերներ չենք գտել այդ երկրներում»,- ասաց նա։
Sputnik Արմենիա