Մակրոնը ժամանել է Իսրայել համերաշխության այցով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ինքնաթիռը երեքշաբթի առավոտյան վայրէջք է կատարել Թել Ավիվի օդանավակայանում։ Այս մասին տեղեկացրել է BFM-TV ֆրանսիական հեռուստաալիքը։
Ֆրանսիայի նախագահն այցն Իսրայել պետք է սկսի զոհվածների ըտնաիքների հետ հանդիպումից, նշել է հեռուստաալիքը։
Մակրոնը կհանդիպի նաև վարչապետ Բենիամին Նեթանյահուի, նախագահ Իցհակ Հերցոգի և ընդդիմության ղեկավարների հետ, որոնք մտնում են ազգային միասնության կառավարության կազմի մեջ։
Ելիսեյան պալատի ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահն իր այցով ոչ միայն համերաշխություն է հայտնելու Իսրայելին, այլև «օպերատիվ առաջարկություններ» է անելու, որպեսզի կանխվի էսկալացիան, ազատ արձակվեն պատանդները, երաշխավորվի Իսրայելի անվտանգությունը և «երկու պետության սկզբունքով լուծվի հակամարտությունը։
Մակրոնի այցը հատուկ արձագանք կունենա Ֆրանսիայում, որի մուսուլմանական և հրեական համայնքները լարված վիճակում են իսլամիստի կողմից ուսուցչի սպանությունից հետո, ինչը Ֆրանսիայի իշխանությունները կապում են Գազայի իրադարձությունների հետ։
Ֆրանսիայի նախագահը կհաջորդի արևմտյան մի քանի առաջնորդներին, որոնք այցելել են Իսրայել, որպեսզի իրենց աջակցությունը ցուցադրեն այդ երկրին, ներառյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։
News.am