2023-10-24 13:02
Լրատվական գործակալություններ
ՀՀ ԱԳՆ․ Արարատ Միրզոյան-Ջեյհուն Բայրամով շփումը ոչ պաշտոնական է եղել
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների` Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի շփումը ոչ պաշտոնական է եղել։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսակ Անի Բադալյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակում զրույց են ունեցել։
«Թեհրանում տեղի է ունեցել Միրզոյան-Բայրամով ոչ պաշտոնական շփում, ինչը սովորական է նման հարթակների համար»,– ասաց Բադալյանը: