Խմբագրի ահազանգը. «Հրապարակի» կայքէջը դաժան հարձակման է ենթարկվել

«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանն ահազանգում է.

«Հարգելի ընթերցողներ, մի ժամից ավելի է «Հրապարակի» կայքէջը դաժան հարձակման է ենթարկվել` 26 միլիոնից ավելի ներխուժման փորձ է կատարվել, վայրկյանում մի քանի հարյուր, ինչի պատճառով կայքն այս պահին չի գործում:

Մեր մասնագետներն աշխատում են, բայց սերվերները չեն դիմանում...հուսանք` կհաղթահարենք այս փորձությունը...ևկայքի աշխատանքը կվերականգնվի»։

Panorama.am