Կանադայի արտգործնախարարը Երևան է գալիս

Հոկտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։

Հոկտեմբերի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի կունենա Հայաստանի և Կանադայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Հանդիպմանը կհաջորդի Արարատ Միրզոյանի և Մելանի Ջոլիի համատեղ մամուլի ասուլիսը։

News.am