Երևանի Ռուսական տանը արտ-թերապիայի առաջին դասն է անցկացվել ԼՂ-ից տեղահանված երեխաների հետ

Երևանի Ռուսական տանը Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաների հետ արտ-թերապիայի առաջին դասն է անցացվել։ Տեղեկությունը հայտնում է Երևանի Ռուսական տունը։

Վարպետության դասն անցկացրել է Ռուս-հայկական սլավոնական համալսարանի հոգեբանության ամբիոնի դոցենտ, Էստոնիայի նկարիչների միջազգային միության և Հայաստանի նկարիչների ասոցիացիայի անդամ Անուշ Բաբայանը։

«Երեխաներն իրենց ներսում փնտրել են «հրեշին» և ծեփամածիկի օգնությամբ պատրաստել այն՝ ազատվելով բացասական էմոցիաներից»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Բաբայանն իր սեփական մեթողներն է օգտագործում արվեստների միջոցով աշխարհը բացահայտելու համար։

Sputnik Արմենիա