Պաղեստինա-իսրայելական հակամարտության մեջ Իրանի մասնակցության ապացույցներ ԱՄՆ-ն չունի

ԱՄՆ-ը դեռևս չունի պաղեստինա-իսրայելական հակամարտությունում Իրանի մասնակցության ուղղակի ապացույցներ։ Այս մասին այսօր ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք դեռևս չենք տեսել որևէ կոնկրետ տեղեկություն, որը ենթադրում է, որ նրանք մասնակցել կամ ուղղորդել են հարձակումները», - ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկայիս սրմանը մեջ կա՞ն Իրանի մասնակցության ապացույցներ:

Sputnik Արմենիա