ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր ընտրվեց Սասուն Խաչատրյանի եղբայրը

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր ընտրվեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը` Դավիթ Խաչատուրյանը։ ՀՀ ԱԺ–ն ընտրությունը կատարեց շուրջ մեկ ժամ տևած գաղտնի քվեարկությամբ, որի իրականացման համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն –րդը։

Ինչպես տեղեկացրեց ՀՀ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը, քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկ չի եղել։

Նշենք, որ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր ընտրվեց Նաիրա Հովսեփյանը։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար ՀՀ բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել էր Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները։

Նաիրա Հովսեփյանը 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է, որն աշխատում էր 1–ին ատյանի դատարանում որպես դատավոր, ինչպես նաև ԵՊՀ դասախոս է, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ։

ՀՀ ԱԺ–ն այսօր նաև քվեարկեց և ընդունեց այսօր 1–ին և 2–րդ ընթերցմամբ քննարկված բոլոր նախագծերը։ ԱԺ օրակարգը սպառվեց, նիստն ավարտվեց։

Sputnik Արմենիա