2023-10-25 18:04
Լրատվական գործակալություններ
Իսրայելի նախարար․ Ժամանակն է վերանայել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ
Ժամանակն է, որ Իսրայելը վերանայի Թուրքիայի հետ հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միկի Զոհարը՝ մեկնաբանելով Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը։
«Էրդողանը բացահայտորեն աջակցում է ահաբեկչությանը. Եկել է Թուրքիայի հետ մեր հարաբերությունները վերանայելու ժամանակը»,- X սոցիալական ցանցում ասել է Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միկի Զոհարը։
Հոկտեմբերի 25-ին Թուրքիայի նախագահը երկրի խորհրդարանում մի շարք կոշտ հայտարարություններ է արել Իսրայելի դեմ։
News.am