ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավար․ Ապատեղեկատվությունը սպառնում է դեմոկրատական հաստատությունների զարգացմանը
Ինտերնետում կեղծ լուրերի տարածումը լուրջ սպառնալիք կստեղծի դեմոկրատական ինստիտուտների զարգացման համար։ Այսպիսի նախազգուշացմամբ հանդես է եկել ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն Մեդիա-գրագիտության համաշխարհային շաբաթվան նվիրված իր ուղերձում։
«Թվային հեղափոխությունը նպաստել է դեմոկրատիայի արժեքների տարածմանը և մշակութային ինքնարտահայտման բազմազան ձևերի ավելացմանը, սակայն այսօր այն լուրջ սպառնալիքներ է ստեղծում մեր դեմոկրատական ինստիտուտների համար՝ ինտերնետում կեղծ տեղեկատվության և ատելության լեզվի տարածման հետ կապված, հատկապես հակամարտությունների և միջազգային ճգնաժամերի համատեքստում»,- նշվել է Ազուլեի հայտարարությունում, որը հրապարկվել է X սոցցանցում։
Նրա խոսքով՝ «լուրերի և խեղաթյուրված փաստերի տարածումը վերացնում է սահմանները ճշմարտության և ստի միջև՝ խափանելով մեր հասարակությունների և դեմոկրատիաների հիմքերը»։
Կազմակերպության գլխավոր տնօրենը ընդգծել է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն հավատարիմ է տեղեկատվական գրագիտությանը՝ իր մանդատին համապատասխան, որպեսզի օգնի որքան հնարավոր է ավելի շատ թվով մարդկանց կրիտիկական մտածողության զարգացման գործում»։
News.am