2023-10-26 15:00
Լրատվական գործակալություններ
«Պատիվ ունեմ»-ի պատգամավորները պարգևավճարները կփոխանցեն բռնի տեղահանվածներին
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ստացած պարգևավճարն ամբողջ ծավալով ուղղելու են բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման համար:
Այս մասին հայտնում է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ կարգադրություն է ստորագրել պատգամավորներին և աշխատակազմին ՀՀ անկախության 32-ամյակի առթիվ պարգևավճար բաժանելու վերաբերյալ։
Verelq.am