Զախարովան մեկնաբանել է Wall Street Journal-ին Փաշինյանի տված հարցազրույցը

«Մենք տեսել ենք, թե ինչպես են արևմտյան ԶԼՄ-ները բառացիորեն ծանրացել Երևանի ներկայացուցիչների վրա՝ փորձելով նրանցից դուրս քաշել սադրիչ հարցերի պատասխաններ»,-պատասխանելով Wall Street Journal-ին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցի վերաբերյալ հարցին՝ հայտարարեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքերով՝ այդ հարցերն ուղղված են Մոսկվայի և Երևանի բազմակողմանի հարաբերությւոններին վնասելուն:

«Ցավոք սրտի, ներկայիս հայկակակն իրականություններում նմանատիպ ոտնձգությունները աշխատում են»,-հայտարարեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Զախարովայի խոսքով՝ ռուսական կաղմին նույնպես հաճախ տալիս են սադրիչ հարցեր, բայց իրենք նախընտրում են պատասխանել, որ գոյություն ունեցող հարցերը, մասնավորապես՝ Հայաստանի հետ եղածը, իրենք լուծում ենք երկկողմ կապերի միջոցով և հիմք չեն տալիս, որպեսզի սադրանքի այդ բացիլն աճի:

Ըստ խոսնակի՝ հարցազրույցի նպատակն եղել է նվազեցնել ռուս զինվորականների քաղաքացիների դերը Հայաստանում և արտահայտվել է դժգոհություն խաղաղապահների ու ՀԱՊԿ-ի վերաբերյալ:

Նա առաջարկեց անցնել փաստերին և ընթերցեց տնտեսական ցուցանիշներ. «Հայկական տնտեսության վերջին տարիների կտրուկ աճը, մասնավորապես՝ 12.6 %, հասարակության բարեկեցությունը մեծապես պայմանավորված են Ռուսաստանի հետ սերտ առևտրատնտեսական կապերով, իրականացվող համատեղ խոշոր ծրագերով և ԵԱՏՄ անդամակցությամբ:

Ի դեպ՝ Հայաստանն այդ միությունում գլխավոր շահառուն է: 2022 թ.-ին հայկական արտահանումն ԵԱՏՄ աճել է 1.6 մլրդ դոլարով, որը մոտավորապես երեք անգամ գերազանցում է 2021 թ. ցուցանիշները: Ռուսաստանը Հայաստանի տնտեսության գլխավոր ներդրողն է՝ ներկայացնելով բոլոր արտասահմանյան ներդրումների գրեթե կեսը :

Հայաստանում գործում է մոտավորեպոս 4.5 հազար ռուսական կապիտալով ընկերություններ, որոնք մտնում են խոշոր հարկատուների և աշխատատեղեր ապահովողների ցանկ:

1990 թվականներից սկսած ռուս զինվորականների և սահմանապահների ներկայությունը պայմանավորված է Հարավային Կովկասում բարդ իրավիճակով և Երևանի և հարևանների հարաբերությւոնների կարգավորված չլինելով»,-հայտարարեց ՌԴ ԱԳԴ ներկայացուցիչը:

Զախարովայի խոսքով՝ ռուսական ռազմաբազան մշտապես զորավարժություններ է անցկացնում հայ գործընկերների հետ, ռուս սահմանապահները կանխում են հայ-թուրքական սահմանի խախտումները և հայ-իրանական սահմանի մաքսանենգության փորձերը, իսկ 2020 թվկանից իրականացնում են նաև հայ-ադրբեջանական սահմանի մոնիթորինգ և շեշտեց, որ այդ բոլոր միջոցառումներն իրականացվում են հայկական կողմի հետ միասին՝ լիովոին հարգելով երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը :

Զախարովայի խոսքով՝ եթե ռուս խաղաղապահները 2020 թվկանի աշնանը չլինեին Արցախում, ապա իրադարձությունները Հայաստանի համար ավելի դրամատիկ կլինեին, հատկապես Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հրապարակային որոշումից հետո:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի վերաբերյա Փաշինյանի քննադատական խոսքին՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն հայտարարեց, որ կազմակերպության էֆեկտիվությունը դրսևորվել է ղազախական իրադարձությունների ժամանակ, իսկ եթե Հայաստանը համաձայներ տեղակայել կազմակերպության դիտորդական առաքելությունը, ապա շատ հիմնահարցերից կարելի էր խուսափել:

«Բայց հայկական ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությունը, որը մոնիթորինիգի քողի տակ զբաղված է Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ և հաշվետու է բացառապես Բրյուսելին: Նրա էֆեկտիվության մասին կարելի է դատել պոզիտիվ արդյունքների բացակայությամբ :

Ավելի ու ավելի ակնհայտ են դառնում Երևանի սխալ խաղադրույքները արևմտյան միջնորդների վրա, այդ թվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, ինչպես նաև փորձել ծալել եռակողմ համաձայնությունները, որոնք բարձրագույն մակարդակում ձեռք են բերվել 2020 -2022 թթ.-ին:

Երանում քաղաքական կամքի առկայության դեպքում, մենք նախկինի նման պատրաստ ենք Ռուսաստանի հարթակներում ընդունել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին՝ լիարժեք եռակող հանդիպման վրա դուրս գալու հեռանկարով»,-հայտարարեց Զախարովան:

Panorama.am