Մոսկվայում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ
ՌԴ–ում Հայաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը երեկ կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նրա ուշադրությունը հրավիրվել է Ռուսաստանի ղեկավարության, ռուս դիվանագետների և խաղաղապահների հասցեին առավել բացասական հրապարակումների վրա»,– ասաց Զախարովան` նշելով, որ խաղաղապահներն իրենց կյանքը վտանգի են ենթարկում նաև Հայաստանի ժողովրդի անվտանգության համար։
Նրա խոսքով` ԱԳՆ–ում ընդգծել են սանձարձակ հակառուսական արշավի անընդունելիությունը Հայաստանի տեղեկատվական տարածքում` ներառյալ հանրային հեռուստատեսությունը, իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ–ները և Telegram–յան ալիքները։
«Վստահ եմ, որ հայկական կողմը հասկանում է` ինչի մասին է խոսքը։ Ես նկատի ունեմ ոչ միայն ժամանակավոր հավատարմատարին, որին ներկայացվել են համապատասխան նյութերը, այլև ավելի լայն հանրությանը»,– նշեց Զախարովան։

Sputnik Արմենիա