Սիմոն Աբգարյան․ Հայկական սփյուռքը կայսրություն է, որն անտեսում է իր ուժը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆրանսիացի դերասան և դրամատուրգ Սիմոն Աբգարյանը դիմել է հայությանը

 


«Մենք պետք է ոտքի կանգնենք գոյատևելու համար, իսկ գոյատևելու համար պետք է պայքարենք: Սա նշանակում է կազմակերպել և մասնագիտացնել գործող բոլոր մարմիններն ու ասոցիացիաները: Այլևս պետք չէ միամիտ լինել։

Այլևս չպետք է ասենք՝ «ամոթ Միացյալ Նահանգներին», «ամոթ ԵՄ-ին»։ Հասկացանք, որ չեն ամաչում։ Մենք հասել ենք մի կետի, երբ քաղաքական էթիկան ամբողջությամբ ճնշվել է և վաճառվել գումարով։ Ալիևն Արցախի անկումից հետո ասել է. «Մենք նավթ ունենք, իսկ իրենք՝ սփյուռք»։ Սփյուռքը կայսրություն է, որն անտեսում է իր ուժը»

Lragir.am