Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները հանդիպել են Վրաստանում

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը հանդիպել են Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Մուխրանիում։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ։

Բանակցությունների մանրամասները չեն հրապարակվում:

Վրացական «Իմեդի» հեռուստաալիքի տեղեկություններով՝ երեք վարչապետների հանդիպումը տևել է մի քանի ժամ։

Sputnik Արմենիա