Միրզոյան․ Հայերի արտագաղթից հետո ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելություն ԼՂ ուղարկելն անհրաժեշտություն է
Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթից հետո ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը միայն աճել է։ Այս մասին Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Բռնի տեղահանումից հետո Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության հարցն ու դրա հասցեագրումն ավելի է սրվել։ Մենք ավելի վաղ դիմել էինք ՅՈւՆԵՍԿՕ-ին և այլ միջազգային գործընկերներին։ Պայմանավորվածություն կար Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու մասին, բայց Ադրբեջանի բազմաթիվ խոչընդոտների հետևանքով այդ այցը դեռ չի կայացել»,- ասաց Միրզոյանը։
Այնուամենայնիվ, Հայաստանը հույս ունի, որ այն կուղղվի։ Միրզոյանը նաև հայտարարեց, որ Հունգարիայի ԱԳ նախարարը ցանկություն է հայտնել աջակցել այդ հարցին։
Sputnik Արմենիա