Իրանում անցկացվող զորավարժություններին առնվազն 200 ռազմական ուղղաթիռ կմասնակցի

Իրանի կողմից ծրագրված «Իքթիդար 1402» զորավարժություններին առնվազն 200 ռազմական ուղղաթիռ կմասնակցի։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ բրիգադային գեներալ Քարիմ Չեշակին հղումով։

Նրա խոսքով, զորավարժություններին կմասնակցեն նաև Իսլամական Հանրապետության հետևակային, զրահատեխնիկայի, հրթիռային և հրետանային ուժերը։ Զորավարժություններին կներգրավվեն նաև էլեկտրոնային պատերազմի և կիբերանվտանգության ստորաբաժանումները։ «Իքթիդար 1402» զորավարժությունը կսկսվի ուրբաթ օրը և կտևի երկու օր:

Հինգշաբթի օրը Tasnim գործակալությունը հաղորդել է, որ զորավարժությունները տեղի կունենան երկրի կենտրոնական շրջանում գտնվող Սպահան նահանգում։

News.am