Աշխարհում տիրող իրավիճակը ՌԴ ԱԽ-ում չափազանց վտանգավոր են գնահատել

Աշխարհում այժմ շատ վտանգավոր իրավիճակ է, ինչը շատ առումներով պայմանավորված է Արևմուտքի ապակառուցողական գործողություններով, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։

«Աշխարհում տիրող իրավիճակը գնահատում ենք չափազանց վտանգավոր։ Ապակառուցողական դերակատարում ունեն արևմտյան պետությունները, իսկ առաջին հերթին՝ ԱՄՆ կողմից վերահսկվող Հյուսիսատլանտյան դաշինքը»,- ասել է Շևցովը՝ «Եվրասիական անվտանգություն. իրականություն և հեռանկարներ փոփոխվող աշխարհում» միջազգային համաժողովի ժամանակ։

Aysor.am