«Պոբեդան» Սոչիից ուղիղ չվերթեր է իրականացնում դեպի Գյումրի

«Պոբեդա» ավիափոխադրողը («Աերոֆլոտ» խմբի մաս) հոկտեմբերի 29-ից ուղիղ չվերթեր է իրականում Սոչիից դեպի Գյումրի, հայտնում է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։

«Առաջին չվերթը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 29-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սոչի - Գյումրի երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Նախկինում «Պոբեդան» դեպի Գյումրի թռիչքներ էր իրականացնում միայն Մոսկվայից («Վնուկովո»):

«Պոբեդա» ավիաընկերության ավիապարկում Boeing ինքնաթիռներ են։ Ավիաընկերությունը թռչում է Մոսկվայի երկու օդանավակայաններից՝ «Վնուկովո» և «Շերեմետևո»:

Sputnik Արմենիա