2023-10-30 09:08
Լրատվական գործակալություններ
Գրիգորյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին
Հոկտեմբերի 29-ին Մալթայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աթհանասիոս Նտոկոսի հետ: Հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից:
Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերը:
Կողմերն անդրադարձել են նաև անվտագության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններին:
News.am