2023-10-30 14:31
Լրատվական գործակալություններ
Աշոտյանին դիմավորեցին ծափահարություններով
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին Հակակոռուպցիոն դատարանի նիստերի դահլիճում գտնվողները դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով։
Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը, վկայակոչելով Քրեական դատավարության 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը, ինքնաբացարկ հայտնեց դատավորին։
«Սույն գործով նախորդ երկու նիստերի ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք ողջամիտ կասկած են հարուցում նախագահող դատավորի անկողմնակալության մեջ»,-ասաց նա։
Մելիքյանի խոսքով, ինքն այս ընթացքում խոսել է անկողմնակալ շատ դիտորդների հետ,երկորդ կարծիք չի լսել, որ դատավորն անկողմնակալ է։
«Այս հիմքերով բացարկ ենք հայտնում։ Երկու նիստերը ցույց տվեցին, որ վստահության պաշարը սպառված է»,-ասաց նա ու գրավոր միջնորդությունը փոխանցեց դատավորին։
Panorama.am